Ապրանքների առաքումը կատարվում է Երևանի և մոտակա բնակավայրերի տարածքում։ ՀՀ այլ քաղաքներ առաքման համար անհրաժեշտ է հավելյալ պայմանավորվածություն կայքի ղեկավարության հետ։

Առաքման արժեքը Երևանի և մոտակա բնակավայրերի տարածքում կազմում է 500 ՀՀ դրամ։ 10000 և ավել ՀՀ դրամ գնումներ կատարելու դեպքում առաքումը կատարվում է անվճար։ Առաքման ժամերը համաձայնեցվում են նախորոք հաճախորդի հետ։

Ընկերության կողմից հատուկ առաջարկների հայտարարության դեպքում պատվիրված ապրանքների առաքումը կարող է կատարվել հատուկ պայմաններով և/կամ զեղչով։

Ապրանքների առաքման և ստացման ժամանակ անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսակները, քանակը։ Եթե առաքման պահին ապրանքների վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է բացառապես անձամբ Պատվիրատուին։ Դրա համար առաքիչը իրավունք ունի պահանջել անձը հաստատող որևէ փաստաթուղթ։ Պատվերը համարվում է կատարված ստացականը Պատվիրատուի կողմից փաստացի ստորագրելուց հետո։